ԱՊՀ-ում դիտորդի և գործընկերոջ ինստիտուտների մասին փաստաթղթեր են մշակվում

ԱՊՀ երկրների դրոշներ
Փորձագիտական խմբի նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Փորձագետներն աշխատում են ԱՊՀ դիտորդի և գործընկերոջ ինստիտուտներ հիմնելու փաստաթղթերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ մասին խոսվել է կանոնակարգի համապատասխան նախագծերի և տիպային արձանագրությունների քննարկման հարցերով փորձագիտական խմբի նիստում, որը կայացել է մարտի 2-ին Մինսկում՝ ԱՊՀ–ի կենտրոնակայանում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ
«Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել դիտորդի և գործընկերոջ` ԱՊՀ–ի և նրա մարմինների հետ համագործակցության մեջ ներգրավվածության մակարդակը որոշող կոնկրետ իրավունքների և պարտավորությունների բովանդակության շուրջ։ Փաստաթղթերի նախագծերի քննարկման հաջորդ փորձագիտական հանդիպումը որոշվել է անցկացնել մարտի 31–ին»,-հայտնել են մամուլի ծառայությունում:
ԱՊՀ գործկոմը համագործակցում է ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների աշխատանքային մարմինների հետ, դրանցից 15-ի հետ արդեն կնքվել են հուշագրեր և արձանագրություններ, համագործակցության մասին նամակներ են փոխանակվել։
Արևմուտքն ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ և չի թաքցնում դա. Լավրով