Ուկրաինացի դիվերսանտները թափանցել են ՌԴ-ի Բրյանսկի մարզ

Ուկրաինացի զինվոր. Արխիվային լուսանկար
Սոցիալական ցանցերում նշվում է, որ դիվերսանտների թիվը կարող է մինչև 40 լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մի խումբ ուկրաինացի դիվերսանտներ այսօր ներխուժել են Կլիմովսկի շրջան, կրակել են մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, 2 երեխա՝ 10-ամյա մեկ տղա ու մեկ աղջիկ, վիրավորվել են, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տելեգրամյան ալիքում։
Տղան մեջքին չթափանցող հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Մի քանի մարդ, նախնական տեղեկություններով, պատանդ են վերցվել Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի Սուշանա գյուղի խանութում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Դեպքի հանգամանքները և պատանդառուների ինքնությունը պարզվում են։
ՏԱՍՍ-ը գրում է, որ ուկրաինացի դիվերսանտների մոտ պատանդ կարող է լինել մինչև վեց մարդ:
Միևնույն ժամանակ փոխնահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ Բրյանսկի մարզում դպրոցական ավտոբուսի գնդակոծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Նաև ականանետային գնդակոծության է ենթարկվել Բրյանսկի Ստարոդուբսկի շրջանի Լոմակովկա գյուղը, տուժածներ չկան, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տելեգրամյան ալիքում։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ռուսական ՌՕՈւ-ն իրականացնում է ուկրաինական դիվերսանտային-հետախուզական խմբի ոչնչացման գործողություն: