Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դիվերսանտները միտումնավոր են կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններն ահաբեկչություն է անվանել:
«Դա ահաբեկչություն է, հենց այդպիսի մարդիկ են իրենց առջև խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, պատմությունից և ավանդույթներից։ Տեսնելով, որ դա քաղաքացիական մեքենա է, տեսնելով, որ այնտեղ քաղաքացիական անձինք ու երեխաներ կան, սովորական «Նիվա» է, կրակ են բացել նրանց ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ նկարագրելով տեղի ունեցածը։
Ահաբեկիչներ են, միջոցներ են ձեռնարկվում ոչնչացնելու համար. Պեսկովը` Բրյանսկի դեպքի մասին
Ավելի վաղ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից դիվեսրիոն-հետախուզական խումբ է ներթափանցել Կլիմովսկի շրջան: Դիվերսանտները կրակել են մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, 2 երեխա՝ 10-ամյա մեկ տղա ու մեկ աղջիկ, վիրավորվել են։