Պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պետությունից աջակցություն կստանան

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Նախարարության տվյալներով` միջոցառման շահառուները անհայտ կորած ու գերեվարված 11 անձանց ընտանիքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքները ՀՀ կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան 2023թ-ի հունվար և փետրվար ամիսների համար` 1 անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով։
Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 6.6 մլն դրամ։
Նախարարության տվյալներով` միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցություն կտրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին։
Նշենք, որ նախորդ ծրագրով հաստատված ժամկետն ավարտվել էր 2022թ-ի դեկտեմբերին։ 2023թ-ի հունվար և փետրվար ամիսների համար ֆինանսական հատկացում նախատեսված չէր։