Փաշինյանը Բեռլինում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Փաշինյանը Բեռլինում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետը եղել է նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակում, որտեղ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մի շարք հարցեր է քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Փաշինյանը Բեռլինում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նշենք, որ Փաշինյանը Գերմանիայում է աշխատանքային այցով։
Բեռլինում նա այցելել է նաև գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:
Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ
Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներին և այլ թեմաների:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` վաղը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։