Փարաքարում վիճաբանության ժամանակ 18–ամյա տղան դանակահարել է 24–ամյա երիտասարդին

Արխիվային լուսանկար
18–ամյա տղան տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ։
«Այդ ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: