Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցը Ղազախստան. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք հանդիպումներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հայտնում են կառավարությունից:
Տեղեկացվում է, որ այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս: