Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին
Նիկոլ Փաշինյանը Բեռլին նախորդ անգամ այցելել էր 2019 թ. փետրվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Այցի շրջանակում վարչապետն այսօր հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Հաջորդ օրը նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Բեռլին նախորդ անգամ այցելել էր 2019 թ. փետրվարին։
1 / 3

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

2 / 3

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

3 / 3

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին