Հունաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 57-ի

Շրջված վագոններ
Ըստ լրատվամիջոցի` 56 մարմին դեռ չի նույնականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հունաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 57-ի։ Տեղեկությունը հայտնում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«Այս պահի դրությամբ 56 մարմին դեռ չի նույնականացվել»,– նշում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել: Բացի զոհերից, ավելի քան 8 տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։
Հունաստանում երկու գնացքների վթարի դեպքով կայարանի պետն իրեն մեղավոր է ճանաչել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: