Հրաչյա Սարգսյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում առկա խնդիրները

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սարգսյանը նախագահին է ներկայացրել նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել․ Ավինյանի պատասխանը
Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին: