ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականի 2 նորեկները ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկները` Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը, ստացան ՀՀ քաղաքացիություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանք Ռուսաստանի «Նովայա Գեներացիա» թիմի խաղացողներն են եղել։
Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ։ Ֆուտզալի հավաքականը 2024 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի մարտի 3-ին։