ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները, որոնք ներխուժել էին Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի բնակելի հատվածներ, հետ են շպրտվել Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդել էին, որ ուժայինները Բրյանսկ ներխուժած ուկրաինացի ազգայնականներին չեզոքացնելու միջոցառում են իրականացնում։
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում ուկրաինացի ազգայնականների ներխուժումը կասեցվել է։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները չվնասելու համար հակառակորդը հետ է շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրա ուղղությամբ զանգվածային հրետանային հարված է հասցվել»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` մարտի 2-ին Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվեսրիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, որի հետևանքով 2 մարդ է մահացել։