ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Դելիում G20-ի հանդիպման ժամանակ խնդրել է կապ հաստատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նրանք կարճ խոսակցություն են ունեցել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բլինկենը խնդրել է կապ հաստատել Լավրովի հետ։ «Քսանյակի» երկրորդ նստաշրջանի շրջանակում Սերգեյ Վիկտորովիչը շփվել է: Ոչ մի բանակցություն, հանդիպում և այլն չի եղել»,- նշել է նա։
Լավրովի և Բլինկենի կարճ զրույցը նրանց առաջին անձնական շփումն է անցյալ տարի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ընդ որում՝ անցած տարվա հուլիսին Լավրովն ու Բլինկենը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ խոսել են հեռախոսով։
Նշենք, որ G20-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-2-ը Նյու Դելիում։ Հանդիպմանը ներկա էին խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Հնդկաստանի կողմից հատուկ հրավիրված նախարարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։