Անդրեասյանը Մեքսիկայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում կրթության իրավունքի խախտման խնդիրները

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին
Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Մեքսիակայի դեսպանին ասել է, որ ԼՂ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներն անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ԼՂ շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական բաժինը՝ հավելելով, որ Անդրեասյանն ընդունել է Մեխիասին։
Նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունելու համար:
ԿԳՄՍ նախարարն ու Իրանի դեսպանը խոսել են Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցման մասին
Միաժամանակ, քննարկվել է նաև գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացման հարցը։ Անդրեասյանը նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թթ․ մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին
«Հայ-մեքսիկական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ»,- ասել է Անդրեասյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին