Թալանել են Իջևանի դատախազի բնակարանը. «Հրապարակ»

Ոստիկաններ
Իջևանի դատախազը ներքին գործերի նախարարի մորաքրոջ որդին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իջևան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը թալանել են։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին։
Պարբերականի աղբյուրն ասել է, որ բնակարանից ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր են հափշտակել:
Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը:
«Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասել է ՔԿ–ի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Թերթը նշում է, որ Իջևանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է:
Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը