«Ռոսատոմը» Հայաստանին տեխնիկա է մատակարարելու քաղցկեղի ախտորոշման համար

«Ռոսատոմի» ռադիոիզոտոպային արտադրանքը Հայաստանում 6 բուժհաստատություն է օգտագործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան Հայաստան և Ղազախստան սարքավորումներ է մատակարարելու, որոնք թույլ կտան ռադիոակտիվ իզոտոպներ մշակել քաղցկեղային հիվանդությունների առաջադեմ ախտորոշման համար։ Այս մասին, հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ «Ռոսատոմը» պայմանագիր է ստորագրել նշված երկրներ բժշկական իզոտոպների մատակարարման համար։
Փետրվարի վերջին իզոտոպների առաջին խմբաքանակը մատակարարվել է Երևանի իզոտոպների արտադրության կենտրոնին։ Այն Հայաստանի թվով 6-րդ բուժհաստատությունն է, որտեղ կիրառում են «Ռոսատոմի» ռադիոիզոտոպային արտադրանքը։
Տեխնեցիումի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար, այսպես կոչված, միաֆոտոն էմիսիոն համակարգչային շերտագրության պրոցեդուրաների անցկացման ժամանակ։
Ղազախստանում «Ռոսատոմի» «Всерегиональное объединение «Изотоп»» ձեռնարկությունը 2023 թվականին նախատեսում է գալիում-68–ի և գերմանիում-68–ի իզոտոպներ ստանալու համար այսպես կոչված գեներատորներ մատակարարել։
«Ռոսատոմը» պատրաստ է ԵԱՏՄ հարևաններին առաջադեմ տեխնոլոգիաներ առաջարկել. Լիխաչով
Գերմանիում-68/գալիում-68 գեներատորների օգնությամբ ստացած ռադիոնուկլիդները կիրառվում են քաղցկեղային հիվանդությունների առաջադեմ ախտորոշման համար, մասնավորապես պոզիտրոն–էմիսիոն շերտագրության ժամանակ։