ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Նա այս պաշտոնում կփոխարինի Արա Խաչատրյանին։ Որոշումը կայացրել է «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդը։
Հաղորդագրությունում նշվում է, որ այժմ «Յուքոմը» պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, այդ իսկ պատճառով ընկերությունը կարևոր է համարում գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:
Հիշեցնենք` Յիրիկյանը 2004 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը։