ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանի պետական համալսարանում անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ, կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել են հրդեհի օջախներ։ Գործարկվել է համալսարանի ազդարարման համակարգը: «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպել է աշխատակիցների և ուսանողների տարհանումը:
ԵՊՀ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
Մինչ փրկարարական ուժերի ժամանումը, համալսարանի կազմավորումների ուժերով իրականացվել է ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Իսկ դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության ստորաբաժանումերն իրականացրել են հետախուզություն և բացազատում։
Տարբեր տեղամասերում իրականացվել է հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:
Միջոցառման ընթացքին տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։