Մինսկը և Պեկինը կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա միջազգային համակարգին

Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սի Ծինփինը
Բելառուսը և Չինաստանը վճռականորեն դեմ են գերիշխանության ու բիրտ ուժի քաղաքականության ցանկացած դրսևորմանը, այդ թվում՝ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներին ու հարկադրանքի միջոցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մինսկն ու Պեկինը կաջակցեն միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այս մասին, ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ, նշված է Բելառուսի ու ՉԺՀ-ի ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 28-ից մարտի 2-ը պետական այցով Չինաստանում է։ Մարտի 1-ին Բելառուսի առաջնորդն ու Չինաստանի նախագահ Սի Ծզինփինը Պեկինում կայացած պաշտոնական բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել համակողմանի ռազմավարական գործընկերության երկկողմ օրինակելի հարաբերությունների հետագա զարգացման մասին:
«Կողմերը համատեղ կաջակցեն միջազգային համակարգին, որի առանցքը Միավորված ազգերի կազմակերպությունն է և հավատարիմ կմնան միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերին, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բելառուսը և Չինաստանը վճռականորեն դեմ են գերիշխանության ու բիրտ ուժի քաղաքականության ցանկացած դրսևորմանը, այդ թվում՝ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներինու հարկադրանքի միջոցներին։
«Կողմերը խստորեն դատապարտում են ցանկացած այլընտրանքային միջազգային կանոնները, կարգերը և մեխանիզմները, որոնք խաթարում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները։ Բացի այդ, հաստատվում է անօրինական միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառման բացասական հետևանքների մեղմման գործում փոխադարձ աջակցություն ցուցաբերելու մտադրությունը», - նշվում է փաստաթղթում։
ՌԴ-ն և Բելառուսը ԵԱՀԿ ԽՎ-ում որոշ պատվիրակությունների կոչ են արել դադարեցնել խայտառակվել
Բելառուսի և Չինաստանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համագործակցությունը կանաչ, ցածր ածխածնային և կայուն զարգացման ոլորտներում, ամրապնդել գործընկերությունը ջերմոցային գազերի արտանետումների վիճակագրական հաշվառման և վերահսկման համակարգերի ստեղծման, ջերմոցային գազերի արտանետումների առևտրի շուկայի ստեղծման, կլիմայի փոփոխության հարմարվողականության խթանման և կանաչ ֆինանսավորման իրականացման ուղղությամբ: