Կրակոցներ Իրանում հարսանիքի ժամանակ. 2 մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել

Արխիվային լուսանկար
Ականատեսները ճանաչել են հարձակվողին։ Նա հանձնվել է ոստիկանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կրակոցներ են հնչել Իրանում հարսանեկան արարողության ժամանակ, զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը` հղում անելով Ֆարս նահանգի ոստիկանական վարչությանը։
«Կիրոկարզին քաղաքում հարսանիքի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով, ցավոք, 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել, նրանք հիվանդանոց են տեղափոխվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակվողին ճանաչել են ականատեսները, նա ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիք հրացանը։
Հետաքննություն է ընթանում։