Հունաստանում եռօրյա սուգ Է հայտարարվել

Բախման հետևանքով շրջված վագոններից մեկը
Բոլոր հասարակական շենքերի դրոշները կիջեցվեն, չեղյալ են հայտարարվում տոնական զանգվածային միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա սուգ է հայտարարել երկաթուղային աղետի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Հունաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը ։

«Վարչապետի որոշմամբ 2023 թվականի մարտի 1-3 -ը համազգային սուգ է հայտարարվում Տեմպիում երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների հիշատակին, բոլոր հասարակական շենքերի դրոշները կիջեցվեն, չեղյալ են հայտարարվում տոնական զանգվածային միջոցառումները»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Միցոտակիսը մեկնում է Լարիսա՝ ողբերգության վայր։
Կառավարության մամուլի քարտուղար Յանիս Իկոնոմուն հայտնել է, որ իրավասու մարմիններն արդեն հետաքննություն են սկսել պարզելու համար արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները:
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը 85 է:
Ալեն Սիմոնյանը Հունաստանին ցավակցություն է հայտնել գնացքների վթարի կապակցությամբ