Հրդեհ Ակնաշեն գյուղում. ավտոմեքենաներ են այրվել

Հրշեջները մարում են կրակը
Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում հրդեհի հետևանքով ավտոմեքենաներ են այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 02։34-ին ահազանգ է ստացել, որ Ակնաշեն գյուղում տուն է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հ․ Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակում (մոտ 13 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել են ավտոտնակներում կայանած «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենան, «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
Այրվող ավտոմեքենաներից մեկը
Հրդեհ Գյումրիում. կա տուժած, վիճակը ծայրահեղ ծանր է