ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են Հունաստանի իշխանություններին

Հունաստանում բախված գնացքները
Հունաստանում բեռնատար և ուղևորատար գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել ու վնասվածքներ ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն են հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին Լարիսա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը ցավակցական հեռագիր է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։
«Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»,– գրել է ՀՀ վարչապետը։
Խաչատուրյանն էլ գրառում է արել Twitter–ում։
«Այս դժվարին ժամանակահատվածում իմ համերաշխությունն ու ցավակցությունն եմ հայտնում Հունաստանի ժողովրդին և կառավարությանը», - գրել է նա։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը 85 է: Հունաստանում եռօրյա սուգ Է հայտարարվել։
Ալեն Սիմոնյանը Հունաստանին ցավակցություն է հայտնել գնացքների վթարի կապակցությամբ