ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պահպանել են իրենց տեղերը ՖԻԴԵ-ի հրապարակած՝ շախմատիստների վարկանիշային հերթական ցանկում:
Գաբրիել Սարգսյանը 2699 միավորով 41-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 50-րդը (2686)։
Իր դիրքերն է բարելավել ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը՝ 17-րդ հորիզոնականից 11-րդ բարձրանալով (2745)։
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2852 միավոր):
Կանանցից լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2431) 40-րդն է , Լիլիթ Մկրտչյանը (2379) ` 68-րդը և Աննա Սարգսյանը (2371) ` 74-րդը: