Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Դմանիսի քաղաքի մոտակայքում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Տեղական ժամանակով 14:52-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժը զգացվել է 3-4, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Շենքերի նկուղներն իրացված են, կտուրներին ձեղնահարկեր կան. ի՞նչ վիճակում է ՀՀ բնակֆոնդը