Դեպի Խոզնավար գնացող 18,5-կիլոմետրանոց ճանապարհն այս տարի կնորոգվի. Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանը չմանրամասնեց, թե նախատեսվում է նորոգվել Վաղատուր-Խնածախ ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում դեպի Խոզնավար գնացող ճանապարհն այս տարի կնորոգվի։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Դեպի Խոզնավար գնացող ճանապարհի նորոգման հարցն այս տարի մեր ծրագրերում է։ Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել»,–ասաց նախարարը։
Այդպիսով, ըստ նրա, կնորոգվի սահմանամերձ գյուղեր գնացող 2 ճանապարհներից մեկը։
ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվեց, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական մեքենաներ են անցնում։
Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. Սանոսյան
Սակայն Սանոսյանը չմանրամասնեց` ասելով միայն, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Սանոսյանն այցելել էր Սյունիք` ծանոթանալու մարզում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածների աշխատանքներին։ Նախարարը զրուցել էր շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։