ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը. ՏՏ անվտանգության ոլորտում ՀՀ-ն կհամագործակցի ՌԴ–ի հետ

Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար. այն նախապատրաստվել է ստորագրման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի համաձայն՝ երկրները տեղեկություն կփոխանակեն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ (կիբեռհանցագործությունների և այլ հարցերի)։
Նախագծին կողմ քվեարկեց 69, ձեռնպահ` 22 պատգամավոր։
«Նախատեսվում է նաև, որ համատեղ կբարելավեն օրենսդրությունը և այդ ոլորտում կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ) հետ։ Նախատեսվում է նաև անցկացնել համատեղ սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և համաժողովներ, աջակցել միմյանց կադրերի պատրաստման, ստաժավորման և մասնագետների փոխանակման հարցում և այլն»,–ասված է համաձայնագրի նախագծում:
Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»
Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար և նախապատրաստել ստորագրման։
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ռուսական կողմը ստացել է 2022 թվականի հունիսի 7-ին։