ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ազգային ժողովը հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. պատգամավորները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Առաջարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինն էր:
«Այսօր մարտի 1-ն է։ Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։