Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի օղակների վարժությունում Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն եզրափակիչում են, տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Բացի այդ, Գագիկ Խաչիկյանը, վաստակելով 14,133 միավոր նժույգ թափերից, 10-րդն է, իսկ Հարություն Մերդինյանը 13,500 միավորով 21-րդն է:
Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները հաջող ելույթներ են ունեցել
Վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։
Հավելենք, որ մարտին Բաքվում նախատեսված մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց են թողնելու, իսկ ապրիլի 27-30-ը հանդես են գալու Կահիրեում։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած առաջնությունում Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: