Արմավիրի մարզում աները սպանել է փեսային

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները
Գյուղացիները պատմել են, որ սպանվածը գյուղի ամենահարգված երիտասարդներից էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 46-ամյա աները սպանել է 31–ամյա փեսային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 28-ին։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժինը տեղեկություն է ստացել, որ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր:
Ոստիկանները նշված փողոցի 20 տան մոտ հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, եղել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի:
Իրավապահները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, իսկ ենթադրյալ հանցագործը` Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանը։
Գյուղացիները պատմել են, որ սպանվածը գյուղի ամենահարգված երիտասարդներից էր, ընտանիքին նվիրված մարդ: Նրանց խոսքով` Զովունիում ապրող աները տաքսիով եկել է գյուղ, որսորդական հրացանով կրակել ու սպանել փեսային։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտված բահ, իսկ եղեգների մոտ` հանցագործության գործիք հրազենը։
Խանոյանը ձերբակալվել է:
Հրդեհ Ակնաշեն գյուղում. ավտոմեքենաներ են այրվել