Ալեն Սիմոնյանը Հունաստանին ցավակցություն է հայտնել գնացքների վթարի կապակցությամբ

Ալեն Սիմոնյան
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 32 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 80-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հունաստանին Լարիսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում մեր հույն եղբայրներին ու քույրերին և երկաթուղային աղետի զոհերի ընտանիքներին ու ընկերներին։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է նա թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ հունական Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, մահացել է 32 մարդ, 85 տուժած կա։