«Զվարթնոցում» ձերբակալել են Մոսկվայի իրավապահների կողմից վանդալիզմի համար հետախուզվողին

Ուղևորներ
Տղամարդը Հայաստան է ժամանել Ստամբուլ-Երևան չվերթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի 31-ամյա Նիկիտա Կ.-ին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` տղամարդը 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (վանդալիզմը) մեղադրանքով:
Նա ձերբակալվել է Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։
19–ամյա երիտասարդը կրակել է երևանյան ակումբներից մեկում, հետո դանակահարել է մենեջերին