Զարեհ Սինանյանը գործուղվում է Լիբանան և Սիրիա

Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի երկրաշարժից տուժած համայնքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան և Սիրիա։ Վարչապետի որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի էլեկտրոնային կառավարման հարթակում։
Ըստ փաստաթղթի` Սինանյանը մարտի 7-11-ը ներառյալ կկգործուղվի Լիբանան (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիա (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին) երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրներն ու կարիքները վերհանելու նպատակով:
Սինանյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Արարատ Միրզոյանը Սիրիայում այցելել է երկրաշարժից տուժած Հալեպ