ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում թունավոր քիմիկատների օգտագործմամբ Արևմուտքի սադրանքի դեպքում իրական մեղավորները կպարզվեն ՌԴ ՊՆ-ի կողմից ու կպատժվեն, հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով՝ փաստերը վկայում են Ուկրաինայում լայնածավալ սադրանքներ իրականացնելու ԱՄՆ փորձի մասին՝ «Բի-Զեթ» մարտական հոգեմետ նյութի օգտագործմամբ։ Այս նյութն ԱՄՆ բանակի տաբելային թունավոր նյութ է, լայնորեն օգտագործվել է Վիետնամում, առաջացնում է սուր փսիխոզ, կողմնորոշման կորուստ, հալյուցինացիաներ:
«Զգուշացնում ենք, որ թունավոր քիմիկատների օգտագործմամբ սադրանքների դեպքում իրական մեղավորները կպարզվեն և կպատժվեն», - ասել է Կիրիլովը:
Գեներալն ավելացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը կշարունակի աշխատել Արևմուտքի՝ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան խախտողգործունեության բացահայտման ուղղությամբ: