Ուկրաինայի հակամարտությունը կարող է դեռ 3 տարի տևել. Պենտագոն

ԱՄՆ-ի գնահատականներով` Ուկրաինայում տիրող ընթացիկ իրավիճակը, չնայած մարդկային զգալի կորուստներին, կայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հակամարտությունը կարող է դեռ 3 տարի տևել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Տեսանելի չէ հակամարտության զարգացման հետագիծը։ Հակամարտությունը կարող է ավարտվել վեց ամսից, իսկ կարող է` երկու կամ երեք տարուց», – ասել է նա։
Քալը հավելել է, որ հույս ունի, որ Կոնգրեսը կաջակցի Կիևին օգնության ֆինանսավորման հարցում` նույնիսկ հաշվի առնելով այն, որ ընթացիկ գնահատականներով հակամարտությունը հնարավոր է շարունակվի։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների հարցերով տնօրեն, գեներալ Դուգլաս Սիմսն իր հերթին նույն լսումների ժամանակ նշել է, որ Ուկրաինայում տիրող ընթացիկ իրավիճակը, չնայած մարդկային զգալի կորուստներին, կայուն է։
Սիմսի տվյալներով` առավել ակտիվ դիմակայություն այս պահին նկատվում է Արտյոմովսկի շրջանում։
Արտյոմովսկը գտնվում է ԴԺՀ-ի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Գորլովկայից հյուսիս։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբի մատակարարումներն ապահովելու առումով։ Քաղաքի միջով ճանապարհների և երկաթուղիների ցանց է անցնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
ԱՄՆ-ն լուրեր է ստանում Ուկրաինային հատկացված ռազմական օգնության ոչ պատշաճ կիրառման մասին