Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մուրմանսկի մարզում. ուղևորներին տարհանում են

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի–Sputnik. Մուրմանսկի մարզի Կրասնոշչելյե գյուղ – Լովոզերո գյուղ երթուղով ընթացող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15 ։ 01-ին։ Ուղղաթիռում եղել է 9 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները:
Նշվում է, որ ուղևորներին ներկայում ձնագնացներով տեղափոխում են մոտակա բնակավայր։
Հայտնաբերվել է Իրկուտսկի մարզում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի սև արկղերից մեկը