Թուրքիայի կենտրոնում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Սկզբում հաղորդվում էր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ տվյալները ճշտվեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնին։
Սկզբում կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, սակայն ավելի ուշ տվյալները ճշգրտվել են։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.59-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեսարիա քաղաքից 16 կիլոմետր դեպի արևմուտք, որի բնակչությունը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։