Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են, թե ինչպիսի իրավիճակ է սահմանագոտում։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին ներկայացրել են սահմանագոտու իրադրությունը, առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքը` զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:
Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Զորամասում ու մարտական դիրքում հսկողությունը պետք է ուժեղացվի. Պապիկյանը ցուցումներ է տվել