ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եթերում օդային տագնապի մասին տեղեկությունը հնչել է Ռուսաստանի որոշ շրջաններում ռադիոկայանների և հեռուստաալիքների սերվերները «կոտրելու» հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը վստահեցնում է, որ օդային տագնապի մասին տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք` Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև փետրվարի 22-ին էր հայտարարել, որ ՌԴ որոշ շրջաններում հաքերային հարձակման պատճառով ռադիոյով կեղծ տեղեկություններ են հնչել օդային տագնապի և հրթիռային հարվածի սպառնալիքի մասին: