Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ԱՄՆ–ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն այսօր քննարկել են ԱՄՆ– Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։
Պապիկյանը և ԱՄՆ դեսպանը քնարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հարցը