Լյուքսեմբուրգը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տիրող իրավիճակով

Ջունա Բերնարդ
Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Լյուքսեմբուրգը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տիրող իրավիճակով, որն իսկապես մտահոգիչ է։ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդը։
«Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, որպեսզի պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդիկ կարողանան ապահով և անվտանգ ապրել», - ասաց Բերնարդը։
Ջունա Բերնարդ
Նա վստահեցրեց, որ Լյուքսեմբուրգը աջակցում է հայ ժողովրդին ու կողմ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Իսկ դրա լավագույն ապացույցը բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցն է և այն, որ իրենք աջակցում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին