Լիոնել Մեսսին արժանացել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին

Լիոնել Մեսսին արժանացել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին. Արխիվային լուսանկար
ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին Մեսսին արժանացել էր նաև 2009 և 2019 թվականներին։ Մեսին նաև «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արժանացավ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին։
Այդ մրցանակին Մեսսին արժանացել էր նաև 2009 և 2019 թվականներին։ Նա նաև «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։
ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է Փարիզում։
Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով Մեսսիի մեծ ներդրումը հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի չեմպիոնությունը նվաճելու հարցում։