ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում
1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրին տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս օրերին մենք ցավով ենք հիշում Սումգայիթի ողբերգությունը: Անցյալի այս իրադարձությունների հիշողությունը խթան է ապագայում դրանց կրկնության հավանականությունը բացառելուն ուղղված ջանքերի համար»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։