ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ֆոմինը և Բրուտյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի և ՌԴ–ի պաշտպանության փոխնախարարներ Կարեն Բրուտյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ միջև»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ֆոմինը և Բրուտյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ից 18 ընկերություն է ներկայացված
Հիշեցնենք, որ Ֆոմինի և Բրուտյանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի սկզբին։ Դրանից հետո նույնպես Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր։