ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպումը կկայանա Մինսկում 2023 թվականի մարտի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ՊՆ–ի կայքից։
Հանդիպումը կանցկացվի ՀԱՊԿ–ում Բելառուսի նախագահության շրջանակում։ Միջոցառման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն կազմակերպության ձևաչափում համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ, կքննարկեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման հնարավոր ուղիները՝ հաշվի առնելով հավաքական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու վտանգները։
Սրա հետ մեկտեղ, բելառուսական կողմն աշխատանքային հանդիպման մասնակիցներին կտեղեկացնի 2023 թվականին ՀԱՊԿ–ում Բելառուսի նախագահության առաջնահերթ ուղղությունները։
ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։