Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է. իրանցի նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին
ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին կարծում է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է առավելի բարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են գերատեսչությունից։
Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ։ «Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,-ասել է իրանցի նախարարը։
Գնել Սանոսյանը
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։
«Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարար Գնել Սանոսյանը։
1 / 2

Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ

2 / 2

Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։