Հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները ներկայացնել ԵԱՏՄ մրցույթներում. Քերոբյան

Փաստաթղթերի մշտադիտարկումն իրականացնելու է էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հետ միասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Նոր ռեեստրը հայ արտադրողներին թույլ կտա իրենց ապրանքները ներկայացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ողջ տարածքում անցկացվող մրցույթներում։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Ազգային ժողովում երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
2020 թվականի նոյեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել (N105) ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների ռեեստր վարելու մասին։ Հայ արտադրողներն այս ռեեստրում իրենց ապրանքները գրանցելով,իրավունք կունենան մասնակցելու ԵԱՏՄ երկրներում պետական կամ քաղաքային գնումների մրցույթներին:
Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է. իրանցի նախարար
Ըստ օրինագծի՝ ռեեստրի վարման պատասխանատվությունը փոխանցվելու է էկոնոմիկայի նախարարությանը։
Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հետ միասին ապրանքների փաստաթղթավորման մշտադիտարկում է իրականացնելու, որը ստուգում է ապրանքների ծագումը (որոնք արտադրված են Հայաստանում կամ արտերկրում):
«Հայաստանից 5 ապրանք արդեն մուտքագրվել է այս ռեեստր։ Կոչ եմ անում տնտեսվարողներին ավելի ակտիվ դիմել նախարարությանը. մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք ներառվեն ռեեստրում»,- ասաց Քերոբյանը։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներում պետական գնումների շուկայի ծավալը գերազանցում է տարեկան 300 մլրդ դոլարը։
ԵԱՏՄ-ն դարձել է ՀՀ–ի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը. փորձագետը` հետազոտության մասին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: