Երկու ամսով փակ կլինեն Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Ճանապարհաշինական աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարմարությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները 2 ամսով փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի ծառայությունը։
«Մարտի 1-ից սկսվում են Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները Ըստ այդմ` մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը. տեղադրվելու է շուրջ 1000 աղբաման
Երևանի քաղաքապետարանը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարմարությունների համար։
Եռաբլուրի հարևանությամբ 10 հա անտառպուրակ կհիմնվի