Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում մարտի 1–ին` ժամը 13։30–ին, կկայանա Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի պատվավոր անդամ, WBC( World Boxing Council) հայաստանյան գրասենյակի համահիմնադիր, Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար, բարերար Արմենակ Երիցյանի մամուլի ասուլիսը։
Թեման՝ «Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում ու WBC հայաստանյան գրասենյակի գործունեությունը»։ Արմենակ Երիցյանը կխոսի նաև վերջերս Մեքսիկայի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, որում հայ գործարարը մեծ դեր է ունեցել։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։