Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը կերկարաձգվի ևս 2 ամսով

Դատարանը բավարարել է քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը կերկարաձգվի ևս 2 ամսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Դատարանը բավարարել է քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել «նահանջ» հրաման տալու համար. ՔԿ